Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել

22:12, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին և Երևանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ և բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար գերագույն պատիվ էր ձեզ հետ աշխատելը, առհասարակ ձեզ բոլորին ճանաչելը։ Մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ հետագա աշխատանքում»։

| | |
1413 | 0
Facebook