Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ-ը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունները

21:52, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
ՄԻՊ-ը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունները

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել ենք ադրբեջանական պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը (կոնկրետ ապացույցներով)
     Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը։
     Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեի գլխավորած պատվիրակության կազմում են եղել սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Մարգրիտ Դըպրե-Օդըբեր և Քսավիե Բրըտոնը:
     Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները:
     Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:
     Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
     Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
     Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականությունը: Դրա ապացույցներից է նաև Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:
     Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»։

ՄԻՊ-ը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունները
ՄԻՊ-ը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունները
ՄԻՊ-ը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունները
ՄԻՊ-ը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունները
| | |
546 | 0
Facebook
COMMENT.am