Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարծում եմ՝ ԻՔերի առաքելությունն իր պտույտն ավարտում է․ նրանք եկել էին երկիրը քանդելու, քանդեցին»․ Կարինե Հարությունյան

21:24, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Կարծում եմ՝ ԻՔերի առաքելությունն իր պտույտն ավարտում է․ նրանք եկել էին երկիրը քանդելու, քանդեցին»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդում եմ որոշ նախարարների բլթոցները, վերհիշում Նիկոլի բլթոցները, որոնք մինչև հիմա շարունակվում են, հասնում պատերազմին ու հիշում այն ծնած պատճառները, վերադառնում նախարարների բլթոցներին, ԻՔ-երի բլթոցներին... Կարծես շրջապտույտ լինի, որից, թվում է, պրծում չկա: Թվում է: Կարծում եմ՝ ԻՔերի առաքելությունն իր պտույտն ավարտում է: Նրանք եկել էին երկիրը քանդելու, քանդեցին: Նրանք պետք է հեռանան: Նույնիսկ եթե տզի պես կպած են իրենց աթոռներին, նրանց պոկել է պետք այդ աթոռներից»:

| | |
1274 | 0
Facebook
COMMENT.am