Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Փլատակների» ներքո դարձյալ մնալու են շարքային հայաստանցիները»․ Ա․ Բաբաջանյան

20:52, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
««Փլատակների» ներքո դարձյալ մնալու են շարքային հայաստանցիները»․ Ա․ Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանը երկար ժամանակ փորձել է իր քաղաքական գլխավոր խաղաքարտ դիտարկել տնտեսությունը, անընդհատ հիշատակելով իր նախագահության շրջանի երկնիշ աճը: Սակայն իր պաշտոնավարումից ընդամենը մեկ տարի պահանջվեց, որպեսզի այդ աճը փլվի, երբ եղավ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, երբ խնդիրների առաջ կանգնեց հատկապես ռուսական կապիտալը՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի տնտեսական առանցք կապիտալ շինարարության «գծով» առանցքային գործընկերը:
     Պարզվեց, որ տարիներ շարունակ Հայաստանում երկնիշ աճ արձանագրած տնտեսությունը առաջին իսկ քամուց՝ 2008 թվականի տնտեսական համաշխարհային ճգնաժամի հետևանքով արձանագրեց երկնիշ՝ շուրջ 15 տոկոս անկում:
     Այժմ Քոչարյանն առաջարկում է տնտեսության կառուցման նույն սկզբունքը՝ Հայաստանը վերածել կապիտալ շինարարության շինհրապարակի, տնտեսության ավելի արդիական ու համաշխարհային անկանխատեսելիության պայմաններում ավելի դիմադրունակ ու ճկուն կառուցվածքի մասին խորհելու փոխարեն: Եվ դա այն պարագայում, երբ համաշխարհային տնտեսա-քաղաքական միջավայրը գտնվում է թերևս ամենաանկանխատեսելի փուլում և պարզ չէ, թե որտեղից և ինչպես կարող է փչել քամին ու փլել «խաղաքարտե տնակը» հերթական անգամ: Միևնույն է, դրա «փլատակների» ներքո դարձյալ մնալու են շարքային հայաստանցիները»:

| | |
1518 | 0
Facebook
COMMENT.am