Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը կունենա բռնցքամարտի մեկ միասնական ֆեդերացիա. հայտնի է ղեկավարը

19:28, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Հայաստանը կունենա բռնցքամարտի մեկ միասնական ֆեդերացիա. հայտնի է ղեկավարը

ԿԳՄՍ նախարարությունում այսօր կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը, որը պետք է ընտրեր կազմակերպության նոր նախագահ: Ընտրությունը կայացել է աշխարհի նախկին չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 92 պատվիրակների ձայները բաշխվել են այսպես. Հովհաննես Հովսեփյան՝ 67, Իսրայել Հակոբկոխյան՝ 10, 15 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Ըստ այդմ, որ Հայաստանն այսուհետև կունենա բռնցքամարտի մեկ միասնական ֆեդերացիա, որը ղեկավարելու է Հովհաննես Հովսեփյանը:

| | |
1636 | 0
Facebook
COMMENT.am