Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանցիները խախտել են շփման գիծը՝ իրենց հետ բերելով խողովակներ. ՊՆ

19:24, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Ադրբեջանցիները խախտել են շփման գիծը՝ իրենց հետ բերելով խողովակներ. ՊՆ

Ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները ցուցաբերել են զսպվածություն և չեն ենթարկվել սադրանքների: Հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

7882 | 0
Facebook