Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպման անցկացման վայրը

15:40, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Հայտնի է Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպման անցկացման վայրը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Խորվաթիայում: Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը:

Հանդիպումը կկայանա Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում։ Աշխարհի գործող փոխչեմպիոններն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն այդ մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին:

3050 | 0
Facebook