Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հակոբ Կարապետյանը՝ Բաղրամյան պողոտայում ծառահատումների մասին

15:12, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Հակոբ Կարապետյանը՝ Բաղրամյան պողոտայում ծառահատումների մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաղրամյան 79 ա հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել, շարունակվել են, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները:

Այս կապակցությամբ մի քանի կետով հիշեցնեմ, որ.

  • Տարածքը համայնքից օտարվել է շատ տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբին կամ դրանից առաջ:
  • Երևանի քաղաքապետարանը տարածքում շինարարություն անելու թույլտվություն չի տվել: Դեռ 2008-ին տարածքի սեփականատերը քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, բայց մինչ օրս շինթույլտվություն չունի:
  • Երևանի քաղաքապետարանը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում ծառահատումներն արգելելու իրավասություն, ցավոք սրտի, չունի:

Այդուհանդերձ, Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանը վերջերս դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունն ուսումնասիրելու նպատակով»։

1937 | 0
Facebook