Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը»․ Ռոբերտ Քոչարյան

12:40, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ռ. Քոչարյանի՝ աջակիցների հետ հանդիպման երկրորդ հատվածը: «Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Վատ է կառավարվել տնտեսությունը, ինչի արդյունքում ունենք տնտեսական անկում, պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք պարտություն, զոհեր ու բազմաթիվ գերիներ։ Նրանց հետ վերադարձնելու անկարողությունը նույնպես կառավարման հմտություններից զուրկ պետական իշխանության մասին է խոսում։
     Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ հնարավոր է հզորացնել Հայաստանը: Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը»,- ասել է Քոչարյանը:

10575 | 0
Facebook