Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախագծով առաջարկում ենք ստեղծել հարթակ, որտեղ մեր ողջ գիտական ներուժը կծառայի բանակի և պետության շահերին». Գևորգ Գորգիսյան

12:28, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Նախագծով առաջարկում ենք ստեղծել հարթակ, որտեղ մեր ողջ գիտական ներուժը կծառայի բանակի և պետության շահերին». Գևորգ Գորգիսյան

Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, ասաց․ «Նախագծի նպատակն է, որ ստեղծվի առանձին գիտահետազոտական կենտրոն, որտեղ բոլոր բուհերից էն մարդիկ, ովքեր պետք են պետությանը կոնկրետ ծրագրերի համար, կարողանան դիմել և իրենց ողջ գիտական պոտենցիալն օգտագործել դրանում։ Ինչո՞ւ սա չի կարող լինել ռազմական ինստիտուտներում, որովհետև այնտեղ մենք պատրաստում ենք կադրային սպաներ, իսկ այստեղ մեզ պետք են լինելու գիտնականներ»։

Գորգիսյանի խոսքով՝ տվյալ նախագծով առաջարկվում է ստեղծել հարթակ, որտեղ քաղաքացու գիտական ներուժը կծառայի բանակի և պետության շահերին։

1504 | 0
Facebook