Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը 3 անգամ վրիպել է Ռուսաստանի վերաբերյալ ելույթում

17:40, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Բայդենը 3 անգամ վրիպել է Ռուսաստանի վերաբերյալ ելույթում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին իր ելույթի ժամանակ մի քանի փորձից հետո միայն կարողացել է արտաբերել «էսկալացիա» բառը։ Ելույթի ամբողջական ձայնագրությունը հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ալիքում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես շատ պարզ հասկացրել եմ Ռուսաստանի նախագահին, որ չնայած մենք չենք ձգտում էսկ-էսկ-էսկ․․․ ներեցեք, էսկալացիայի, նրանց գործողություններն իրենց հետևանքներն ունեն»,- ասել է նա։
     Ռուսաստանի վերաբերյալ իր նախորդ ելույթում Բայդենը նույնպես վրիպումներ էր կատարել։ Մասնավորապես, նա շփոթել էր «էսկալացիա» և «պատվաստում» բառերը, ինչպես նաև սխալ արտասանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը։

Բայդենը 3 անգամ վրիպել է Ռուսաստանի մասին խոսելիս
4158 | 0
Facebook