Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեր կրճատումներով 69 ընտանիքի զրկում եք հացից»․ բողոքի ակցիայի մասնակիցները՝ Վահան Քերոբյանին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

11:32, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Ձեր կրճատումներով 69 ընտանիքի զրկում եք հացից»․ բողոքի ակցիայի մասնակիցները՝ Վահան Քերոբյանին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Էկոնոմիկայի նախարարությունը կրճատել է նախարարության գյուղոլորտի 69 հաստիք։ Այս առիթով մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կրճատումներին՝ ասաց․ «Մենք փորձում ենք հարկատուների միջոցները ծախսել հնարավորինս արդյունավետ։ Մեր գործողությունների արդյունքում փոփոխություններ են արվում․ որոշ բաժիններ, որոնք արդիական չեն, փակվում են, որոշ բաժիններ, որոնք պետք են, ստեղծվում են։ Օրինակ՝ մենք չունենք արտահանման համար պատասխանատու վարչություն, հիմա ստեղծում ենք դա․ էնպես չի, որ մենակ փակում ենք»։

Կրճատման արդյունքում աշխատանքից զրկված քաղաքացիները նշում են, որ նախարարի պաշտոնակատարը 69 ընտանիքի զրկել է հացից։ Քերոբյանը համաձայն չէ, նա համարում է, որ պետք է ոլորտն արդիականացնել։

«Օրինակ՝ վերջերս գնացել էի մի տեղ, որտեղ բերել, մի հաստոց էին դրել, որը 20 մարդու գործ էր անում և այդ 20 մարդուն ասացին՝ գնացե՛ք տուն։ Հիմա ի՞նչ անենք․․․ Նախնադարյան մեթոդներով աշխատե՞նք»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը։

Վահան Քերոբյանի համոզմամբ՝ ցանկացած արտադրողականության բարձրացմանն ուղղված գործողություն նշանակելու է որոշ աշխատատեղերի կրճատում, որոնց փոխարեն, ըստ նրա, ստեղծվելու են նոր աշխատատեղեր։

2691 | 0
Facebook