Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչմանը դիտորդի պես պետք չի նայել». Սրբուհի Գրիգորյան

23:08, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչմանը դիտորդի պես պետք չի նայել». Սրբուհի Գրիգորյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչմանը դիտորդի պես պետք չի նայել։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք Հայաստանի շահն առավելագույնս արտահայտող քայլեր անելու համար։ Ու դա պիտի անել հենց հիմա։ Հակառակ պարագայում որոշ հնարավորություններ ժամանակի մեջ կխունանան...

Ցանկացած երկրի հետ արտաքին հարաբերության հորիզոն պետք է լայնացնել։ Այդ հարցում էլ կարծրատիպերից պետք է ազատվել՝ առաջնորդվելով բացառապես մեր սկզբում՝ առաջնահերթ, հետո՝ մյուս շահերով»։

| | |
783 | 0
Facebook