Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս պատմությունը հայ ժողովրդի պատմության պերճանքի ու թշռավության հիբրիդի պատճառահետևանքային լավ օրինակ է»․ Հակոբ Բադալյան

20:32, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Այս պատմությունը հայ ժողովրդի պատմության պերճանքի ու թշռավության հիբրիդի պատճառահետևանքային լավ օրինակ է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ Գանդիի արձանի դեմ կռիվը խիստ անհամարժեք է մեր ազգային անվտանգության հեռանկարներին ու կարիքներին: Արձանի դեմ կռիվը քիչ է: Պետք է պարզապես պատերազմ հայտարարել Հնդկաստանին: Սա նվազագույնն է, որ պահանջում է հայրենիքը: Այլապես, մի մահացած Գանդիի հետ հաշիվներ մաքրելով՝ ինչ հարց է լուծվում, եթե Հնդկաստանում դեռ մնում է միլիարդից ավելի մարդ:
     Եթե լուրջ, ապա այս պատմությունը հայ ժողովրդի պատմության պերճանքի ու թշռավության հիբրիդի պատճառահետևանքային լավ օրինակ է: Ոչինչ, որ բանականությունը, միտքը կարող են թելադրել, որ այսօր Հնդկաստանը Հայաստանի համար կարող է լինել չափազանց կարևոր գործընկեր պետություն, որը այսօր ռեգիոնալ ուժային կենտրոնի վերածվող սուբյեկտ է, մեզ հետ բավականաչափ ընդհանուր շահերով: Որը կարող է նաև ընդհանուր շահեր ունենալ օրինակ Թուրքիայի հետ և մեր խնդիրն է «փախցնել» Հնդկաստանի հետ գործակցությունը Թուրքիայից:
     Այդ ամենը ոչինչ: Կարևորը՝ բնազդներին չդավաճանելն է, կարևորը՝ «թուրք» թշնամի-«ռուս» փրկիչ պրիմիտիվ բանաձևերից դուրս չգալն է, աշխարհը դրանից դուրս որևէ այլ կերպ հանկարծ չչափելը»:

| | |
1383 | 0
Facebook
COMMENT.am