Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լրագրողները հայտնաբերել են Լուկաշենկոյի 4-րդ որդուն՝ զարգացման առանձնահատկություններով

22:04, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Լրագրողները հայտնաբերել են Լուկաշենկոյի 4-րդ որդուն՝ զարգացման առանձնահատկություններով

Nexta-ի լրագրողները պնդում են, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իրինա Աբելսկայայից իր առաջին արտաամուսնական որդուն թաքցնում է զարգացման շեղումներով մարդկանց համար հատուկ հաստատությունում:
     Նշվում է, որ երիտասարդը Նիկոլայ Լուկաշենկոյի ավագ եղբայրն է և խորթ եղբայրը՝ Վիկտորի և Դմիտրիի համար:լրագրողների հետաքննությունից հետևում է, որ Լուկաշենկոյի որդին ծնվել է 2002 թվականին, սակայն հետազոտության ընթացքում պարզվել է, որ երեխան աուտիզմ և լսողության հետ կապված խնդիրներ է ունեցել: Այլ կերպ ասած՝ տղան խուլ ու համր է։

Լուկաշենկոն նորածին որդու մասին նորություններ չի հաղորդել, քանի որ դա կարող էր անդառնալի վնաս հասցնել նրա քաղաքական կարիերային:

Արդյունքում Բելառուսի նախագահը որոշում է կայացրել երեխային տեղափոխել մանկատուն, որտեղ նրան մասնագիտացված խնամք են ցուցաբերել:

Ըստ լրագրողների, այս պահին Լուկաշենկոյի որդին 18 տարեկան է, և գտնվում է Մինսկի ծերերի և հաշմանդամների հոգեբուժական տուն-ինտերնատում:

Լուկաշենկոն զարգացման շեղումների պատճառով տղային չի տվել իր ազգանունը, ուստի նա կրում է մոր օրիորդական ազգանունը և նրա անունը Մատվեյ Պոստոյալկո է:

«Այս ամբողջ ընթացքում նրա համար միջոցներ չեն խնայել. Մատվեյն ունեցել է անձնական ուղեկցորդ, մանկավարժ, անհատական ուսումնական սենյակ, թանկարժեք զարգացնող խաղալիքներ, նրան այցելել են 2 «տատիկ», որոնք հսկել են դաստիարակչական գործընթացն ու տղային բերել անհրաժեշտ ամեն ինչ (սնունդ, խաղալիքներ)»,- գրում են լրագրողները:

Ավելին, հետաքննողներն իբր պարզել են, որ 2-րդ հղիության մասին իմանալով Լուկաշենկոն «մինչև գիտակցության կորուստը» ծեծել է Աբելսկայային, քանի որ վախեցել է, որ այդ երեխան նույնպես կարող է զարգացման շեղումներ ունենալ:

Nexta-ի տվյալներով՝ Լուկաշենկո կրտսերին երկար ժամանակ թաքցրել են, քանի դեռ չեն համոզվել, որ նա լիովին առողջ է և «չի վնասի նրա իմիջին»:

5777 | 0
Facebook