Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արման Բաբաջանյանը Ռուսաստանը համեմատեց «կալոշի» հետ

18:40, չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
Արման Բաբաջանյանը Ռուսաստանը համեմատեց «կալոշի» հետ

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ելույթի ժամանակ ԱԺ ամբիոնից ցուցադրեց ոտնաման՝ այն համեմատելով Ռուսաստանի հետ:

«Սա գիտե՞ք՝ ինչ է. ռուսական արտադրության կալոշ է: Հիմա էս կալոշը կուզեք արդիականացրեք, կուզեք բարեփոխեք, ինքը մնալու է բարեփոխված կամ արդիականացված կալոշ, կամ՝ IT կալոշ, նանո-կալոշ: Կալո՛շ է: Մեր Զինված ուժերի բարեփոխումների առաջնային մանդատը, կարծում եմ, պիտի հանձնվի Ռուսաստանին, բայց թույլ տվեք վերջին օրերի զարգացումները, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հաշվի առնելով թույլ տվեք, որ Հայաստանը մանևրելու, այլ ուղղություններով նայելու հնարավորություն ստանա, մի՛ խեղդեք Հայաստանի վաղվա օրը, շանսը, և մեր ԶՈՒ-ին իսկապես արդիականանալու նորանոր հնարավորություններ ընձեռեք»,- հայտարարեց Բաբաջանյանը:

9017 | 0
Facebook