Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը երբեք չի միանա #G7-ին». Լավրով

13:36, չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
«Ռուսաստանը երբեք չի միանա #G7-ին». Լավրով

Ռուսաստանը մտադիր չէ միանալ G7 ձևաչափին, Մոսկվայի մասնակցությամբ «Մեծ ութնյակ» չի լինի, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք բազմիցս ասել ենք, որ այլևս երբեք չենք միանա նրանց։ Այդ «ութնյակն» այլևս չի լինելու, դա անցյալում է»,-ասել է նախարարը։
     Նա նշել է, որ ձևաչափի մասնակիցների խոսակցությունները, թե չեն ցանկանում Ռուսաստանին ձևաչափի մեջ ներգրավել, պետք են միայն տպավորություն ստեղծելու համար, թե «հավատարիմ են մնում իրենց վճռական խոսքին»։
     «Մեծ ութնյակի» ձևաչափը գոյություն է ունեցել 1998-ից մինչև 2014 թվականը, բայց վերածվել է G7-ի, երբ Ղրիմի շուրջ իրադարձությունների պատճառով ձևաչափի մասնակիցները հրաժարվել են մասնակցել Սոչիում կայանալիք հերթական գագաթնաժողովին, այլ հավաքվել են Բրյուսելում՝ առանց Ռուսաստանի:

3651 | 0
Facebook