Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 65 կոնգրեսական կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել ՀՀ-ին և Արցախին

11:52, չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
Ավելի քան 65 կոնգրեսական կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել ՀՀ-ին և Արցախին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցով հանձնաժողովին՝ կոչ անելով Հայաստանին և Արցախին ավելի քան 100 միլիոն դոլար օգնություն հատկացնել անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ԱՄՆ-ի կոնգրեսակնները նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և ավագ անդամ Հել Ռոջերսին, քանի որ սկսվում է 2022 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների նախագծի մշակումը:
     Նամակում կոնգրեսականներ Փալոնեն, Սփիերն ու Շիֆը գրել են. «Հայաստանի և Արցախի համար 2022 ֆինանսական տարում հատկացվելիք օգնությունը խիստ կարևոր է ժողովրդի համար առավել անվտանգ ապագա ապահովելու, ժողորդավարության ամրապնդման, կայուն տնտեսական զարգացման և COVID-19-ի դեմ պայքարելու հարցերում երկրին աջակցելու համար»:
     Կոչ է արվում նաև 100 մլն դոլարի շրջանակում, 2 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում զենքի ոչնչացման ծրագրերի համար:
     Ինչպես նաև նամակում կոչ է արվում դադարեցնել անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ չի ստուգվել, որ այն դադարեցրել է Հայաստանի և Արցախի դեմ բոլոր հարձակումները։

5976 | 0
Facebook