Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը». Լավրով

10:00, չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
«Ռուսաստանը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը». Լավրով

Ռուսաստանի կառավարությունը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը. չափանիշները հասկանալի են, սպասելու երկար ժամանակ չի մնացել, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
     «Կառավարությունն ունի կոնկրետ հանձնարարականներ, հասկանալի են այն չափանիշները, որոնցով մենք առաջնորդվում ենք այդ աշխատանքում։ Այնպես որ, կարծում եմ, երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի»,-ասել է նախարարը։
     ԱՄՆ-ն ապրիլի 15-ին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։
     Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ ցուցակի ստեղծումը պայմանավորված է Միացյալ Նահանգների «բացարձակ ոչ բարեկամական գործողություններով», որոնք հերթական պատժամիջոցներն են սահմանել Մոսկվայի դեմ և հայտարարել դիվանագետների արտաքսման մասին:

4062 | 0
Facebook