Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինչու՞ չեն կրապատում մայրաքաղաքի ծառերը․ պարզաբանում է Երևանի քաղաքապետի խոսնակը

00:32, չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
Ինչու՞ չեն կրապատում մայրաքաղաքի ծառերը․ պարզաբանում է Երևանի քաղաքապետի խոսնակը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչու՞ չեն կրապատում քաղաքի դեկորատիվ ծառերը (սփոյլեր՝ ճիշտ են անում)

Panorama.am լրատվական կայքը ապրիլի 27-ին ֆոտոշարք է հրապարակել՝ «Քաղաքային իշխանությունները առանց կրապատման են թողել Երևանի ծառերը» վերնագրով:

Սույնի վերաբերյալ հայտնում ենք, սովորաբար կրապատում են երիտասարդ մրգատու ծառերը՝ հիմնականում վնասակար միջատներից պաշտպանելու նկատառումներով: Ընդ որում, այդ դեպքում կրապատումն արվում է աշնանը:

Ճամփեզրերի հաստաբուն ծառերի կրապատման պրակտիկան սկսել է կիրառվել Խորհրդային Միությունում՝ հիմնականում II աշխարհամարտի տարիներին՝ ռազմական մեքենաների շարասյուների համար՝ որպես ուղենշան: Նույն նկատառումներով, ի դեպ կրապատվում էին ճանապարհների եզրաքարերը: Այնուհետև այդ պրակտիկան իներցիայով կիրառվում էր նաև մեզանում՝ մինչև վերջերս:

Ներկայումս դեկորատիվ ծառերը կրապատելու ոչ պրակտիկ, ոչ առավելևս, էսթետիկ անհրաժեշտություն չկա: Այսօր զարգացած քաղաքների կանաչապատման մեջ կրապատում չի կիրառվում։ Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, դեկորատիվ ծառերը կրապատելն օրենքով է արգելված»,- գրել է նա։

4084 | 0
Facebook