Խնդրում ենք սպասել...

Միջազգային

TikTok-ի համար տպավորիչ տեսանյութ նկարահանելն ավարտվել է ողբերգությամբ

22:36, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
TikTok-ի համար տպավորիչ տեսանյութ նկարահանելն ավարտվել է ողբերգությամբ

Մերձմոսկովյան Բալաշիխում երկու երիտասարդներ փորձել են TikTok-ում հրապարակելու համար տպավորիչ տեսանյութ նկարել, սակայն ամեն ինչ ավարտվել է ողբերգությամբ: ВАЗ ավտոմեքենայով իրականացվող հնարքի ժամանակ ինչ-որ բան ըստ նախատեսվածի չի ընթացել, և 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել իր 21-ամյա զարմիկին, ինչի հետևանքով վերջինը մահացել է: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, վարորդն արդեն մեղայական ցուցմունք է տվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

9733 | 0
Facebook