Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գողանում են համարանիշները, թողնում են հեռախոսահամար, պահանջում արժեքի 50%-ը». Դավիթ Մկոյան

22:16, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
«Գողանում են համարանիշները, թողնում են հեռախոսահամար, պահանջում արժեքի 50%-ը». Դավիթ Մկոյան

Մանթաշով գործարարների միության հիմնադիր անդամ Դավիթ Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։
     Պարզվում է, ըստ օրենքի, եթե մեքենայի 2 պետ. համարանիշները կորցրեցիր, ապա չես կարող վերականգնել, ստիպված պետք է նորից գնես։
     Կրեատիվ գողերը գողանում են համարանիշները, թողնում են telegram հեռախոսահամար։ Զանգում ես, գրում են փրկագինը` համարանիշներիդ արժեքի 50%-ը։ Վճարումը կատարվում է Bitcoin-ի միջոցով։ Ապրիլի 24-ին նման ձևով գողացան արդեն 3-րդ ծանոթիս համարները։ Լավ էին հաշվարկել` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը բոլորը Ծիծեռնակաբերդում կլինեն։
     Օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվում, որը կլուծի այդ հարցը և հնարավորություն կընձեռի 2 կորցրած համարների դեպքում վերականգնել համարները իսկ ԱԱԾ-ն ակտիվ որոնողական աշխատանքներ է տանում, որ բռնի հանցագործներին, կմտածեիք դուք։ Но нет!
     Մեր իրականության մեջ Ոստիկանության տեսուչի անվրդով ձայնը ասաց` «բան չես կարա անես ախպերս, լուչշե վճարես էտ 80,000֏։ Գիշերը մասիվները լաաավ սրբել են»։
     Կառաջարկեմ`
     1) դրսում մեքենա կայանելուց հանել գոնե 1 հատը, կամ
     2) պատվիրել կեղծ համարներ, օրիգինալները պահել։
     3) ՃՈ կայքում FAQ բաժնում ավելացնել, որ համարանիշների կորստի դեպքում իզուր տեղը չծանրաբեռնել թեժ գիծը, միևնույն է «լուչշե վճարեք»։
     Հ.գ. իսկ ձեզ նման դեպք հանդիպե՞լ է»:

16046 | 0
Facebook