Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բժիշկները նշել են, թե ինչը կարող էր հանգեցնել Մարադոնայի մահվան

21:00, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Բժիշկները նշել են, թե ինչը կարող էր հանգեցնել Մարադոնայի մահվան

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային անհրաժեշտ խնամք և բուժում չի ցուցաբերվել, ինչը կարող էր հանգեցնել մահվան, հաղորդում է TN հեռուստաալիքը՝ հղում անելով նրա մահվան պատճառները պարզելու համար հրավիրված բժշկական հանձնաժողովի տվյալներին:
     Մարադոնան կարդիոմիոպաթիա է ունեցել, սակայն նրա բժիշկները նրան չեն վերաբերվել որպես սրտի հիվանդություն ունեցողի, ասված է հաղորդագրության մեջ:
     Առողջության վատթարացումից խուսափելու համար նա չի հետևել որևէ սննդակարգի, նրան հատուկ խնամք չի տրամադրվել. ֆուտբոլիստի համար պետք էր մշտապես հսկողություն սահմանվեր, սակայն դա չի արվել. նա մահացել է միայնակ, նշում է հեռուստաալիքը։
     Բացի այդ, Մարադոնան ունեցել է մարմնի տարբեր մասերի այտուցվածություն, նա 3 օր անընդմեջ քնել է։
     Ներկայումս Արգենտինայում հետաքննություն է ընթանում՝ ֆուտբոլիստի մահվան պատճառները պարզելու համար։ Այս պահին 7 մարդ մեղադրյալ է համարվում:
     Բժշկական հանձնաժողովի ամբողջական զեկույցը կհրապարակվի մայիսին:
     Մարադոնան մահացել է անցյալ տարվա նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում։

8424 | 0
Facebook