Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսլամիստները բռնազավթում են Ֆրանսիան. պաշտոնաթող գեներալներն զգուշացնում են քաղաքացիական պատերազմի մասին

19:36, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Իսլամիստները բռնազավթում են Ֆրանսիան. պաշտոնաթող գեներալներն զգուշացնում են քաղաքացիական պատերազմի մասին

Ֆրանսիացի պաշտոնաթող գեներալները նախազգուշացրել են, որ Ֆրանսիան հայտնվել է «իսլամիստների ամբոխի» դեմ քաղաքացիական պատերազմի շեմին: Ավելի քան 100 զինվորականների ստորագրած նամակը հրապարակվել է դեռևս անցյալ շաբաթ, սակայն լայն հնչեղություն է ստացել այժմ՝ կին ոստիկանի գլխատումից հետո:

Նամակի հեղինակները Մակրոնին զգուշացրել են, որ Ֆրանսիան կանգնած է մեծ վտանգի առջև, որի մեղավորները մոլեռանդ հավատացյալներն են, ռասայական պատերազմ հրահրողներն ու իսլամիստները: Հենց իսլամիստներն, ըստ պահուստային զինվորականների, բռնազավթում են Ֆրանսիայի ծայրամասերը և այնտեղ անկարգություններ հրահրում, որոնք հակազդում են Ֆրանսիական սահմանադրությանը:

«Իմացեք, որ ինչպես մենք, այնպես էլ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ցնցված է ձեր անվճռականությամբ ու հանցավոր լռությամբ»,- հայտարարել են նամակի հեղինակները: Նրանք նաև զգուշացրել են հնարավոր հեղաշրջման, ռազմական խունտայի ռեժիմի հաստատման մասին, եթե Մակրոնը շարունակի անգործության մատնվել:

Ֆրանսիայի կառավարությունում դատապարտել են գեներալների նամակը՝ այն համեմատելով 1961 թվականին Ալժիրում ֆրանսիացի զինվորականների անհաջող հեղաշրջման հետ, որը պայմանավորված էր Ֆրանսիայի այն ժամանակվա առաջնորդ Շառլ դը Գոլի՝ աֆրիկյան երկրին անկախություն տրամադրելու որոշմամբ: Զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին նշել է, որ պաշտոնաթող գեներալներն այլևս ոչ մի դեր չեն խաղում Ֆրանսիայի զինված ուժերում և միայն իրենց տեսակետն են ներկայացնում:

Հիշեցնենք` ապրիլի 23-ին 37-ամյա թունիսցին Փարիզի Ռամբուե կոմունայում կտրել է ոստիկանության աշխատակցուհու կոկորդը: Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման ժամանակ հանցագործը բղավել է. «Ալլահ Աքբար»։

7893 | 0
Facebook