Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում խորհրդարանի նոր խոսնակ են ընտրել

16:08, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Վրաստանում խորհրդարանի նոր խոսնակ են ընտրել

Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ է դարձել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Կախա Կուչավան։ Այս մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը։

Քվեարկությունն անցկացվել է այսօր՝ ապրիլի 27-ին, Կուչավան 86 կողմ և 6 դեմ ձայներով ընտրվել է խորհրդարանի խոսնակ։

«Միասին մենք պետք է ամրապնդենք միջազգային գործընկերների վստահությունն այն հարցում, որ Վրաստանը միշտ հավատարիմ է լինելու իր ընտրած ուղուն և Արևմուտքի համար միշտ կայուն հենարան է լինելու տարածաշրջանում»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ խորհրդարանի նախկին խոսնակ Արչիլ Թալաքվաձեն հրաժարական էր տվել ապրիլի 24-ին։ Նա հայտարարել է, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի նա, ով «չեզոք» աշխատանք կտանի ընդդիմադիր կուսակցությունների հետ։

2539 | 0
Facebook