Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնիին զննած բժիշկները նրա կյանքին սպառնացող վտանգ չեն հայտնաբերել

16:16, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Նավալնիին զննած բժիշկները նրա կյանքին սպառնացող վտանգ չեն հայտնաբերել

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ով գտնվում է Վլադիմիրի մարզային հիվանդանոցում, ստուգել են բարձր որակավորում ունեցող բժիշկները, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է ՌԴ-ում Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:

«Այն բժշկական փաստաթղթերը, որոնք ես ստացել եմ ծանոթանալու համար, պարունակում են հետևություններ, որ Նավալնիի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել պաշտպանը:

Նրա խոսքով՝ Նավալնիին «մի քանի անգամ հետազոտել են ՊԿԴԾ համակարգից դուրս գտնվող բժիշկները»:

Այն հարցին, թե արդյոք հացադուլից դուրս գալու ընթացքում Նավալնիին անհրաժեշտ է բժիշկների լրացուցիչ հսկողություն, Մոսկալկովան պատասխանել է. «Հացադուլից դուրս գալը միշտ էլ հսկողություն է պահանջում, և իմ տվյալներով, նման ամենօրյա հսկողություն իրականացվում է»:

2667 | 0
Facebook