Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի ԱԳՆ-ն Օդեսայում Ռուսաստանի հյուպատոսին «անցանկալի անձ» է հայտարարել

15:16, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Ուկրաինայի ԱԳՆ-ն Օդեսայում Ռուսաստանի հյուպատոսին «անցանկալի անձ» է հայտարարել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն Օդեսայում ՌԴ հյուպատոսին երկրի տարածքում գտնվելու համար անցանկալի անձ է հայտարարել։ Դիվանագետը պետք է լքի Ուկրաինան մինչև ապրիլի 30-ը, ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության տեքստում:

«Ի պատասխան՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն Օդեսայում Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հյուպատոսության հյուպատոսին հայտարարում է persona non grata։ Նա Ուկրաինայի տարածքը պետք է լքի մինչև 2021 թվականի ապրիլի 30-ի օրվա ավարտը»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ երկուշաբթի Մոսկվան persona non grata էր հայտարարել Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակցին, նա պետք է երկրից հեռանա մինչև ապրիլի 30-ի օրվա ավարտը:

2662 | 0
Facebook