Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը հայտնել է, որ Ռուսաստանը զորքերի մի մասը հեռացրել է Ուկրաինայի հետ սահմանից

14:16, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Պենտագոնը հայտնել է, որ Ռուսաստանը զորքերի մի մասը հեռացրել է Ուկրաինայի հետ սահմանից

Ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ Ռուսաստանը զորքերի մի մասը հեռացրել է Ուկրաինայի հետ սահմանից: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք նրանք կհեռացնեն իրենց ամբողջ զորքը»,- Քիրբիի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 22-ին հայտարարել է Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում զորքերի ստուգումն ավարտելու մասին, «քանի որ դրված բոլոր նպատակներին հասել են»: Նա հրամանատարներին առաջադրանք է տվել ապրիլի 23-ից սկսել զորքերի վերադարձը մշտական տեղակայման կետեր։ Նույն օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է Դոնբասում իրավիճակի լարվածության թուլացմանն ուղղված քայլերը:

3078 | 0
Facebook