Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սյունիքի նախկին մարզպետի կինը հարցաքննվել է՝ քրեական գործի շրջանակներում»․ ՊԵԿ նախագահ

12:32, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
«Սյունիքի նախկին մարզպետի կինը հարցաքննվել է՝ քրեական գործի շրջանակներում»․ ՊԵԿ նախագահ

«Սյունիքի նախկին մարզպետի կինը հարցաքննվել է՝ քրեական գործի շրջանակներում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Հարցին, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Դա արդեն պետք է դիմեք նախաքննության մարմնին, վերջինը կգնահատի տեղեկությունը տրամադրելու նպատակահարմարությունը»։

Դիտարկմանը, թե տեղի ունեցածը քաղաքական ճնշում է, ՊԵԿ նախագահն ասաց․ «Ճնշում չի կարելի որակել, քանի որ ձեր նշած անձնավորությունը ոչ միայն մարզպետի կինն է, այլև առանձին ինքնուրույն սուբյեկտ է և առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար է»։

4245 | 0
Facebook