Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայի ԱԳՆ-ը խոստացել է Կուրիլյան կղզիների շուրջ «համառ» բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

11:00, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Ճապոնիայի ԱԳՆ-ը խոստացել է Կուրիլյան կղզիների շուրջ «համառ» բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

Տոկիոն կշարունակի «համառ» բանակցությունները Մոսկվայի հետ Հարավային Կուրիլների շուրջ և մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել՝ ելնելով իր հիմնական դիրքորոշումից, ասված է Ճապոնիայի ԱԳՆ-ի հրապարակած 2021 թվականի «Դիվանագիտության Կապույտ գրքում»: Գերատեսչությունում հյուսիսային տարածքների խնդիրն (այսպես են ճապոնացիներն անվանում Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Խաբոմաի կղզիները) անվանել են Ռուսաստանի հետ հարաբերություններում ամենաբարդ հարցը։

Ընդ որում՝ փաստաթղթում ընդգծվում է երկրների միջև երկխոսության կարևորությունը։

Ճապոնիայի ԱԳՆ-ը խոստացել է կառուցել այն՝ «հաշվի առնելով պոտենցիալ հնարավորությունները, զարգացնել ռուս-ճապոնական հարաբերությունների ամբողջ համալիրն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, ներառյալ՝ խաղաղ պայմանագրի ստորագրման խնդիրը, տնտեսությունը, հումանիտար փոխանակումներն ու փորձել լուծել հյուսիսային տարածքների խնդիրը»:

Մոսկվան ու Տոկիոն 2-րդ համաշխարհային պատերազմից հետո այդպես էլ խաղաղության պայմանագիր չեն կնքել։ Հիմնական խոչընդոտ է մնում Հարավային Կուրիլների պատկանելության հարցը։

3587 | 0
Facebook