Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան քաղաքի դատախազն ապտակել է Գլխավոր դատախազի տեղակալին

10:52, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Երևան քաղաքի դատախազն ապտակել է Գլխավոր դատախազի տեղակալին

ArmLur-ի տեղեկություների համաձայն, օրերս միջադեպ է տեղի ունեցել դատախազների միջև: Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ապտակել է Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին: «Ըստ մեր աղբյուրների՝ վեճի պատճառը Երևանի դատախազության մի աշխատակցի հետ առաջացած խնդիրն է եղել: Բաղդասարյանը, որը Երևանի նախկին դատախազն է եղել, համարվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմը։

Ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ոչնչից մոգոնված բացարձակ սուտը, ընդ որում՝ հիմար սուտը, մեկնաբանության ենթակա չէ. խոսքը վերաբերում է ձեր կողմից նշված երկու այսպես կոչված լուրերին էլ: Նման ասեկոսեների տարածումը ընդամենը դատախազության անվան հետ խաղալու հերթական պրիմիտիվ հնարք ենք գնահատում»,- նշում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
9632 | 0
Facebook
COMMENT.am