Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են արքայազն Ֆիլիպի ունեցվածքի ժառանգները

00:40, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Հայտնի են արքայազն Ֆիլիպի ունեցվածքի ժառանգները

Հայտնի է դարձել, թե ով կստանա Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի ժառանգությունը: Այս մասին հայտնում է Daily Express պարբերականը։
     Ֆիլիպի կարողությունը գնահատվում է 10-30 միլիոն ֆունտ սթերլինգ: Նրա ժառանգության մեծ մասը ոչ թե գումարի, այլ արժեքավոր իրերի և անշարժ գույքի տեսքով է։ Բացի այդ, արքայազնն ունեցել է տարբեր ընկերությունների բաժնետոմսեր, արվեստի գործեր և հազվագյուտ գրքերի հավաքածու: Դրանցից մի քանիսին նա տիրապետել է Եղիսաբեթ 2-րդի հետ համատեղ։
     Ակնկալվում է, որ Ֆիլիպի ժառանգության հիմնական մասը բաժին կհասնի թագուհուն։ Պոնին և նրա սիրելի մուգ կանաչ կառքը կժառանգի նրա կրտսեր որդու՝ արքայազն Էդվարդի դուստրը՝ 17-ամյա Լուիզա Վինձորը:
     Ինքն՝ Էդվարդը, Եղիսաբեթ 2-րդի մահից հետո կստանա Էդինբուրգի դուքս տիտղոսը, որը կենդանության օրոք պատկանել է նրա հորը։ Նրան՝ տիտղոսի փոխանցման մասին որոշումն ընդունվել է դեռևս 1999 թվականին։
     Հիշեցնենք՝ արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին՝ 99 տարեկան հասակում։

6945 | 0
Facebook