Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովն ԱՄՆ ներքին գործն է համարում Վաշինգթոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

15:16, երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
Պեսկովն ԱՄՆ ներքին գործն է համարում Վաշինգթոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Կրեմլը՝ Վաշինգթոնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչումը համարում է ԱՄՆ-ի ներքին գործը։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա ԱՄՆ-ի ներքին հարցն է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգթոնի որոշումը:

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի իրադարձությունները «Հայոց ցեղասպանություն» է անվանել։

5840 | 0
Facebook