Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի հարավում՝ մաֆիայի հետ կապերի կասկածանքով մոտ 100 մարդ է ձերբակալվել

12:40, երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
Իտալիայի հարավում՝ մաֆիայի հետ կապերի կասկածանքով մոտ 100 մարդ է ձերբակալվել

Իտալիայի իրավապահ մարմիններն 99 մարդու են ձերբակալել, որոնց կասկածում են Բարի քաղաքում՝ (Ապուլիայի հարավային շրջան) տեղի մաֆիայի հետ կապերի մեջ: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։
     Գործակալության տվյալներով՝ խոսքը «Սթրիշուլիո» կլանի մասին է, որը գործում է հարավային տարածաշրջանի վարչական կենտրոնում: Մասնավորապես, ձերբակալվածներին մեղադրում են մաֆիական խմբավորմանը մասնակցելու, դրամաշորթության և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեջ։ Ընդհանուր առմամբ, հետաքննություն է ընթանում 147 մարդու նկատմամբ, նշում է գործակալությունը:

2878 | 0
Facebook