Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ նախագահը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

11:48, երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
ԱԺ նախագահը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

ԱԺ նախագահը ստորագրել է ընտրություններում ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը

«Ապրիլի 26-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին»,- տեղեկանում ենք ԱԺ կայքից:

4242 | 0
Facebook