Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՌԴ-ի համար ոչ բարեկամական պետությունների ցուցակում կընդգրկվի նաև ԱՄՆ-ը»․ Զախարովա

11:44, երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
«ՌԴ-ի համար ոչ բարեկամական պետությունների ցուցակում կընդգրկվի նաև ԱՄՆ-ը»․ Զախարովա

ՌԴ-ում կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ, որում ընդգրկված երկրներին կարգելվի դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին։ Դրանում կընդգրկվի նաև ԱՄՆ-ը, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
     Նրա խոսքով՝ վերջնական ցուցակը հայտնի կդառնա նախարարների կաբինետի համապատասխան կարգադրության հրապարակումից հետո։
     Զախարովան ասել է, որ նման քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի «բացարձակ ոչ բարեկամական գործողություններով», որոնք հերթական պատժամիջոցներն են սահմանել Մոսկվայի դեմ և հայտարարել ռուս դիվանագետների արտաքսման մասին:

6702 | 0
Facebook