Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Բայդեն-Պուտին հանդիպման մոտավոր ժամանակը

16:44, կիրակի, 25 ապրիլի, 2021 թ.
Հայտնի է Բայդեն-Պուտին հանդիպման մոտավոր ժամանակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպումը կարող է կայանալ այս տարվա հունիսին: Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

«Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում նա նշել է, որ վերջնական որոշումը կախված կլինի բազում գործոններից: Ըստ նրա, ամերիկյան կողմից կան ազդակներ բանակցություններ վարելու շուրջ, այնուամենայնիվ, դրանք դեռևս գործնական մակարդակի վրա չեն:

Ավելի վաղ Սպիտակ տունը Բայդեն-Պուտին հեռախոսազրույցի ամփոփման ժամանակ հաղորդել էր, որ երկու երկրների առաջնորդները, հնարավոր է, հանդիպեն երրորդ երկրի տարածքում:

5224 | 0
Facebook