Խնդրում ենք սպասել...

Հումոր

«Փոքրիկ Ջոբայդեն Խուդավերդյանի մասին երգիծական լուրը տարածեց նույնիսկ 1 հանրային խորհրդի նախագահ/վերլուծաբան մարդ». Նարեկ Մարգարյան

13:28, կիրակի, 25 ապրիլի, 2021 թ.
«Փոքրիկ Ջոբայդեն Խուդավերդյանի մասին երգիծական լուրը տարածեց նույնիսկ 1 հանրային խորհրդի նախագահ/վերլուծաբան մարդ». Նարեկ Մարգարյան

Սցենարիստ, հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «չԼրագրության մասին
     էրեկվա ArmComedy-ի՝ փոքրիկ Ջոբայդեն Խուդավերդյանի մասին երգիծական լուրը տարածեցին լիքը ՖԲ էջեր, լրատվական կայքեր ու նույնիսկ 1 հանրային խորհրդի նախագահ/վերլուծաբան մարդ:
     Մեծամասամբ՝ տեքստը առանց փոխելու: Բայց ամենախնդալուն էս էր, ստեղ մի բան էլ վերաշարադրել էին, խմբագրել էին 4-5 նախադասությունը, յանի իրանց լուրն ա, էլի:
     Ի դեպ լուրը, ստուգելը կտևեր մի 20-30 վայրկյան: Ավելի կարճ, եթե կարդայիք ոչ միայն վերնագիրը:
     Բայց դե ընթերցողին պետքա հետաքրքիր վերնագիր, իսկ «լրատվականին»՝ քլիք: Կապ չունի՝ ինչի վրա: Էս ա:
     ՀԳ մեծամասամբ փոքրիկին մաղթում էին երջանկություն ու առողջություն: Խուդավերդյանների ընտանիքը շնորհակալություն է հայտնում բոլորին»:

8227 | 0
Facebook