Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շնորհակալություն, նախագահ Բայդեն»․ Արմեն Սարգսյանի արձագանքը

22:39, շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
«Շնորհակալություն, նախագահ Բայդեն»․ Արմեն Սարգսյանի արձագանքը

«Շնորհակալություն, նախագահ Բայդեն: Thank you, President Biden», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն արձագանքել է Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությանը։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում»,- նշված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում:

ՀՀ նախագահի աշխատակազմը տարածել է նաև Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և այդ ժամանակ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կարճ զրույցի տեսանյութը:

7412 | 0
Facebook