Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում պատասխանել են Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությանը

21:24, շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
Թուրքիայում պատասխանել են Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հիմնված է պոպուլիզմի վրա․ Թուրքիան մերժում է այն, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Քաղաքական արկածախնդրությունը խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է։ Բառերը չեն փոխի և չեն վերաշարադրի պատմությունը: Մենք չենք պատրաստվում որևէ մեկից դասեր քաղել մեր պատմության վերաբերյալ։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,-գրել է Չավուշօղլուն Twitter-ում։

14679 | 0
Facebook