Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ». Բայդեն

20:48, շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ». Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք թույլ չտալ նման վայրագությունների կրկնությունը։ 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած, երբ Կոստանդնուպոլսում օսմանյան իշխանությունները ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքների ղեկավարներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան դատապարտվեցին բնաջնջման արշավի ընթացքում: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չջնջվեն պատմությունից։
     Նրանցից, ովքեր վերապրել են, մեծամասնությունը ստիպված է եղել փնտրել նոր տներ և նոր կյանք ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Անցած տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները Միացյալ Նահանգներին հարստացրել են բազմաթիվ եղանակներով, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը. Մենք տեսնում ենք այդ ցավը։ Մենք հաստատում ենք պատմությունը։ Մենք դա անում ենք ոչ թե նրա համար, որ մեղադրենք, այլ որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ, երբեք չկրկնվի։
     Այսօր, երբ մենք սգում ենք, եկեք նաև մեր հայացքներն ուղղենք դեպի ապագան՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Եկեք վերահաստատենք մեր վճռականությունը՝ կանխելու ապագա վայրագություններն աշխարհի ցանկացած կետում։ Եվ եկեք ձգտենք ապաքինման և հաշտեցման աշխարհի բոլոր մարդկանց համար։
     Ամերիկյան ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերին, ովքեր զոհվել են 106 տարի առաջ այսօրը տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ»։

11370 | 0
Facebook