Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ միայն պայմանավորված էր 44-օրյա պատերազմը, այլ նաև որոշված էր՝ հայերը պետք է կոտորվեին»․ Ժիրայր Սեֆիլյան

18:45, շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
«Ոչ միայն պայմանավորված էր 44-օրյա պատերազմը, այլ նաև որոշված էր՝ հայերը պետք է կոտորվեին»․ Ժիրայր Սեֆիլյան

«1915 թվի մեզ հետ կատարվածի գլխավոր պատճառն այն էր, որ մենք չենք ունեցել պետություն։ Արդեն տարիներ առաջ բարձրաձայնում ենք՝ ասելով, որ մինչև այն ժամանակ, որ մեզ չի հաջողվելու ունենալ սեփական պետություն ունենալ՝ մենք շարունակելու ենք կոտորվել»,- դեպի Ծիծեռնակաբերդ երթի ժամանակ լրագրողի հետ զրույցում ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Երեք տարի է՝ չունենք պետություն։ Երբ որ այս մասին բարձրաձայնում էինք, որ այն, ինչ ունենք՝ չի կարելի անվանել պետություն, շատերը չէին հասկանում, սակայն 44-օրյա պատերազմը եկավ ապացուցելու, որ մենք չունենք պետություն»,- ասաց Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝ եթե լավ ուսումնասիրվի կատարվածը, պարզ կլինի, որ «ոչ միայն պայմանավորված էր այդ ամենը, այլ նաև՝ որոշված էր, որ հայերը պետք է կոտորվեին, իսկ այդպիսի բան հնարավոր է իրականացնել միայն չպետության ժամանակ»։

3652 | 0
Facebook