Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցեղասպանություն գործած Թուրքիան 21-րդ դարում կրկին փորձեց վերացնել մեզ». Սոնա Ռուբենյան

13:44, շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
«Ցեղասպանություն գործած Թուրքիան 21-րդ դարում կրկին փորձեց վերացնել մեզ». Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշում եմ և պահանջում...

Ցեղասպանություն գործած թուրքիան 21-րդ դարում կրկին փորձեց վերացնել մեզ, ռմբակոծեց խաղաղ բնակչությանը, գերի վերցրեց ու անմարդկային տանջանքների ենթարկեց իմ ժողովրդին, քանդեց ու պղծեց մեր եկեղեցիները, խաչքարերն ու գերեզմանները...

Ոչինչ չի փոխվել, ձեռագիրը նույնն է...

Մնում է մենք հասկանանք դա ու ճակատագրի բերումով, ունենալով նման հարևաններ, երբեք չկորցնենք մեր զգոնությունը, չհավատանք ստահոդ հորդորներին ու փրկությունը, խաղաղ ապրելու երաշխիքները գտնենք մեր մեջ՝ ուժեղանանք, զարգանանք ու առաջնորդվենք բացառապես ազգային գաղափարախոսությամբ...»:

2912 | 0
Facebook