Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սյունիքի դեպքերը կազմակերպված էին». Սասուն Միքայելյան

12:32, շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
«Սյունիքի դեպքերը կազմակերպված էին». Սասուն Միքայելյան

«Մենք ունենք դարավոր թշնամի, դա թուրքն ա, որից միշտ պետք է զգույշ լինենք, փայտը՝ ձեռքներիս»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Ցավոք, պատմությունից չկարողացանք դասեր քաղել»,- նշեց նա:

Անդրադառնալով Սյունիքի վերջին դեպքերին՝ Միքայելյանն ասաց. «Մի քանի մարդու ընդհանուր ձեռագիր էր, որ երևի գալիս է նախորդներից, որպեսզի վերարտադրվեն... Ճիշտ կլիներ՝ սյունեցիք հավաքվեին, վարչապետին ասեին՝ մեր տարածաշրջանում ի՞նչ է կատարվելու: Եթե մենք չկարողանանք գալ քաղաքական դաշտ, էս բռնությունները մեզի շատ բաների առաջ են կանգնեցնելու»: Նրա խոսքով՝ Սյունիքի դեպքերը կազմակերպված էին:

18787 | 0
Facebook