Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շրջանառվում է լուսանկար, որում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին և զանգակատունը պատվում են շինարարական տախտակամածով»․ պատմաբան

12:12, շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
«Շրջանառվում է լուսանկար, որում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին և զանգակատունը պատվում են շինարարական տախտակամածով»․ պատմաբան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում շրջանառվում է Տիկ-Տոկի մի տեսահոլովակից վերցված մի լուսանկար, ուր հստակորեն երևում է, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին և զանգակատունը պատվում են շինարարական տախտակամածներով: Այն հազիվ թե նպատակ ունի ջնջել արձանագրությունները: Եկեղեցու կառուցման հիմնական արձանագրությունը գտնվում է հարավային մուտքից վերև, իսկ զանգակատանը` նրա արևելյան պատին: Դրանք եղծելու համար բավարար են աստիճանները: Կարծում եմ նպատակն ավելի մեծ ծավալների է վերաբերում`` քանդել, վերափոխել, «վերանորոգել»: Իհարկե այն չի բացառում և արձանագրությունների պղծումը:

9241 | 0
Facebook