Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միլիոնավոր մարդիկ ոչնչացվել են միայն այն պատճառով, որ հայ են». Գարիկ Մարտիրոսյան

11:16, շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
«Միլիոնավոր մարդիկ ոչնչացվել են միայն այն պատճառով, որ հայ են». Գարիկ Մարտիրոսյան

Հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ անմոռուկի լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
     «Անմոռուկը խորհրդանշում է այն, ինչ մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա... Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: Միլիոնավոր մարդիկ ոչնչացվել են միայն այն պատճառով, որ հայ են։ Նրանք, ովքեր փրկվել են, ինչպես նաև նրանց սերունդները, այդ ժամանակվանից ի վեր ցրված են աշխարհով մեկ և ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում և այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին ու նրանց համար դարձել երկրորդ տուն: Եվ որտեղ էլ որ մենք ապրենք, մենք երբեք չենք մոռանա։ Անցել է 106 տարի, բայց մենք հիշում ենք…»:

4111 | 0
Facebook