Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ողջունում եմ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը». ԱՄՆ սենատոր

10:00, շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
«Ողջունում եմ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը». ԱՄՆ սենատոր

ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուրենը ողջունել է Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրությունը: Այս մասին նա գրելել է Twitter-ի իր էջում:
     «Ողջունում եմ նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը։ Վաղուց ժամանակն է այդ վայրագությունը ցեղասպանություն անվանելու։ Մենք պետք է ընդունենք անցյալի սարսափները, եթե ցանկանում ենք ապագայում խուսափել դրանց կրկնությունից»,- գրել է սենատորը։
     Նա նաև նշել է, որ միանում է հայ համայնքին և ողջ հայկական սփյուռքին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում՝ հիշելու և հարգելու բոլոր նրանց, ովքեր մահացան, և ողջունելու նրանց, ովքեր ողջ մնացին և պայքարեցին հանուն ճանաչման:

17372 | 0
Facebook