Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բերդավանում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների

21:40, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
Բերդավանում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների

Այսօր Բերդավանի կենտրոնական այգում տեղի ունեցավ խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։

Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։

Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազան հոր խոսքով այս խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում: Ամեն անգամ այցելելով կհասկանանք, որ հանուն հավերժի ճամփան բռնած մեր տղաների համար էլ մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով...

Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, ով իր խմբով և Բերդավանցի զոհված տղաների ընտանիքների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցին՝ այցելելով քաջարի ու անմահ հերոսների շիրիմներին ։

Խունկ և աղոթք մեր նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար:

Բերդավանում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների
Բերդավանում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների
Բերդավանում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների
Բերդավանում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների
Բերդավանում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների
Բերդավանում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների
1864 | 0
Facebook