Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ագարակի բնակիչ Խաչատուր Գևորգյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ»․ փաստաբան

20:52, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
«Ագարակի բնակիչ Խաչատուր Գևորգյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ»․ փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց Ագարակի բնակիչ Խաչատուր Գևորգյանի ձերբակալությունը։
     Դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանի ձերբակալությունը։
     Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները կքննարկվեն լրացուցիչ»։

1653 | 0
Facebook