Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք վարչապետի դեմ ճանապարհ չենք փակել»․ Քաջարանի քաղաքապետ

20:48, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
«Մենք վարչապետի դեմ ճանապարհ չենք փակել»․ Քաջարանի քաղաքապետ

«Ասում եք՝ ճանապարհ են փակել և այլն․․․ քաջարանցիները շատ գիտակից մարդիկ են և ամեն ինչ շատ լավ տրամաբանում ու վերլուծում են։ Եթե ճանապարհ պիտի փակեին, Քաջարանի հենց սկզբից կփակեին՝ Մեղրիից դեպի Քաջարան մուտքը»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի Սյունիքի մարզ այցին, ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ հերքելով, որ քաջարանցիները ճանապարհ են փակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
     Ընդհակառակը, քաջարանցիք ուղիղ, բաց տեքստով հարց ունեին վարչապետին։ Իհարկե, քաջարանցին էլ է մտահոգված իր անվտանգությամբ․ դրա համար էլ նրանք ուզում էին տեսնեին վարչապետին, բայց էլի մնացին անպատասխան։ Չեկավ վարչապետը․ ներքևի ճանապարհով եկավ, իջավ»,- ասաց նա։

3516 | 0
Facebook